
lurer.com · Feb 19, 2026 · Collected from GDELT
Published: 20260219T181500Z
Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Մադագասկարի հետ ՄԱԿ-ի շրջանակում. Պուտին Ռուսաստան 19 Փետրվար, 2026 20:40 Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Մադագասկարի հետ միջազգային հարթակներում, այդ թվում ՄԱԿ-ի շրջանակում, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդունելով Մադագասկարի ժամանակավոր նախագահ Մայքլ Ռանդրիանիրինային: «Մենք պատրաստ ենք շարունակել երկկողմ հարաբերությունների զարգացումը հումանիտար ոլորտում: Բացի այդ, պատրաստ ենք աշխատել միջազգային հարթակներում, առաջին հերթին ՄԱԿ-ում», – ասաց Պուտինը: Նրա խոսքով՝ երկու երկրներն արդեն համագործակցում են բազմաթիվ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, երկրաբանություն, էներգետիկա, բժշկություն, առողջապահություն և կրթություն: Պուտինը նաև հիշեցրեց, որ Մադագասկարի երիտասարդները սովորում են ռուսական համալսարաններում, հայտնում է TASS-ը: