
lurer.com · Feb 18, 2026 · Collected from GDELT
Published: 20260218T161500Z
ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությունը Իրանի դեմ կարող է տևել ոչ թե մի քանի օր, այլ շաբաթներ։ Այս մասին գրում է ամերիկյան TWZ պարբերականը՝ նշելով, որ Վաշինգտոնը ակտիվորեն ուժեր և ռազմական տեխնիկա է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ երկարատև օդային արշավի համար անհրաժեշտ կարողություններ ապահովելու նպատակով։ Հոդվածում ընդգծվում է, որ տարածաշրջանում արդեն կենտրոնացված ամերիկյան ուժերը, ինչպես նաև Իսրայելի ռազմաօդային ուժերի հարյուրավոր կործանիչներն ու ԱՄՆ ռմբակոծիչները միասին կարող են ապահովել լայնածավալ ռազմական գործողություն։ Ըստ պարբերականի՝ մոտ օրերս հնարավոր է տարածաշրջան տեղափոխվեն նաև լրացուցիչ ուժեր։ Ավելի վաղ որոշ ռազմական վերլուծաբաններ ենթադրել էին, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ կարող է կիրառել «յուգոսլավական սցենարը»՝ հարվածներ հասցնելով կարևոր ենթակառուցվածքներին՝ երկրի կառավարման համակարգը կաթվածահար անելու նպատակով։ Սակայն նման գործողության մասին պաշտոնական հաստատում դեռևս չկա։