
azatutyun.am · Mar 2, 2026 · Collected from GDELT
Published: 20260302T084500Z
Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ իր երկիրը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ:Լարիջանին արձագանքել է հայտարարություններին, թե Թեհրանում պաշտոնատար անձինք ծրագրում են վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ:Լարիջանին Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն է և եղել է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդականը:«Իրանական զինված ուժերը չեն սկսել ներխուժումը»,- նշել է նա։Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին: Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մահացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:Բոլոր թարմացումներին կարող եք հետևել՝ այստեղ