
armtimes.com · Mar 1, 2026 · Collected from GDELT
Published: 20260301T161500Z
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դուբայում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) շտաբ-բնակարանը դարձել է իրանական հրթիռային հարվածի թիրախ։ ԱՄՆ-ն և Իսրայելը շաբաթ օրը մի շարք հարվածներ են հասցրել իրանական թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, ինչը վնասներ և քաղաքացիական անձանց շրջանում զոհերի պատճառ է դարձել։ Իրանը հակադարձել է հրթիռային հարվածներով՝ ուղղված Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։ Հիշեցնենք՝ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ են դարձել նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռը և հարսը։ «Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում Տպել 868 դիտում