NewsWorld
PredictionsDigestsScorecardTimelinesArticles
NewsWorld
HomePredictionsDigestsScorecardTimelinesArticlesWorldTechnologyPoliticsBusiness
AI-powered predictive news aggregation© 2026 NewsWorld. All rights reserved.
Trending
TrumpTariffTradeFebruaryStrikesAnnounceLaunchNewsPricesMajorMilitaryHongKongCourtDigestSundayTimelineChinaTechSafetyGlobalMarketTestStocks
TrumpTariffTradeFebruaryStrikesAnnounceLaunchNewsPricesMajorMilitaryHongKongCourtDigestSundayTimelineChinaTechSafetyGlobalMarketTestStocks
All Articles
Ընդդիմադիրների պնդմամբ ՝ հունիսի 8 - ից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինելու . « Փաշինյանը վախենում է , որ պարտվելու է »
azatutyun.am
Published 8 days ago

Ընդդիմադիրների պնդմամբ ՝ հունիսի 8 - ից հետո Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինելու . « Փաշինյանը վախենում է , որ պարտվելու է »

azatutyun.am · Feb 14, 2026 · Collected from GDELT

Summary

Published: 20260214T183000Z

Full Article

Նախկիններին, այդ թվում՝ նախկին նախագահներին քաղաքականությունից անվերադարձ դուրս շպրտելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությանը ընդդիմադիր ուժերը կոշտ են արձագանքում՝ պնդելով՝ հենց Փաշինյանն է, որ հունիսի 8 -ից հետո ալևս վարչապետ չի լինելու: «Էս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից, 2026-ից հետո դուք այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ»,- ՔՊ գրասենյակում հայտարարել է վարչապետը։Նախկին նախագահների թիմերի արձագանքըԽորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, 2 -րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը կարճ է արձագանում Փաշինյանին. «Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք»:3 -րդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարում է. «Պաշտոնաթող նախագահների քաղաքականությունից հեռանալն ուզում են երու գործիչներ՝ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը»: Մամիջանյանը հիշեցնում է Փաշինյանին՝ պաշտոնաթող նախագահները պատմության մեջ մնալու են որպես հաղթանակած նախագահներ, իսկ Նիկոլ Փաշինյանը մի վարչապետ, որը Ադրբեջանին է հանձնել հայ ժողովրդի և Հայաստանի նորագույն շրջանի ամենակարևոր և նվիրական հաղթանակը:Հանրապետական Մամիջայանը նաև հիշեցնում է՝ «3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի խոշորագույն և առանցքային ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Հանրապետական» կուսակցության նախագահն է»: Ի դեպ, Հանրապետականը դեռ չի որոշել՝ առհասարակ մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, թե՝ ոչ:«Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է հաջորդ վարչապետը». Նարեկ ԿարապետյանՓաշինյանը երեկ թիրախավորեց ոչ միայն նախկին նախագահներին և նրանց առաջնորդած ուժերին, այլև քաղաքականության մեջ նոր-նոր փորձեր անող և այժմ տնային կալանքում գտնվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին:«Այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունը ապալեգիտիմացնելու վերջին փորձն է, Հայաստանի Հանրապետությունը որպես չպետություն հայտարարագրելու փորձ է», - ասել է վարչապետը:Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Կարապետյանը վարչապետի պաշտոնին հավակնելով փորձելու է ապալեգիտիմացնել Հայաստանը: Թե ինչպես՝ չմանրամասնեց:Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համոզմամբ, մինչդեռ, Փաշինյանի այս հայտարարությունները ցույց են տալիս մի բան՝ նրա վախերը: Գործարարի եղբորորդին՝ կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պնդել է՝ Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի վարչապետ: «Այսօր ես տեսա թույլ վարչապետի, ով վախենում է, որ պարտվելու է։ Փաշինյանն արդեն գիտի, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետը և փորձում է խոչընդոտելու ձևեր գտնել։ Բայց դա նրան չի օգնի, որովհետև Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ, և Հայաստանը լինելու է ուժեղ», - նշել է Նարեկ Կարապետյանը:Իշխանությունը մինչդեռ ընդգծում է՝ միլիարդատեր գործարարը ունի 3 երկրի քաղաքացիությունը, Հայաստանից բացի Ռուսաստանի և Կիպրոսի, հետևաբար չի կարող լինել վարչապետի թեկնածու:Սահմանադրության համաձայն՝ թե՛ վարչապետի և թե՛ պատգամավորի թեկնածուն պետք է վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի և վերջին չորս տարում մշտապես Հայաստանում բնակված լինի: Կարապետյանները, սակայն, գտել են սահմանադրական այս արգելքը հաղթահարելու իրենց ձևը և նպատակ ունեն իշխանությունը վերցնելուց հետո, խորհրդարանում փոխել վարչապետին վերաբերող սահմանադրական դրույթը:Իշխանականները ծաղրում են «Ուժեղ Հայաստանի» այս մտադրությունը՝ համեմատություններ անցկացնելով օտարերկրյա տարբեր գործիչների և Սամվել Կարապետյանի միջև:«Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում», - ասաց իշխանական Վահագն Ալեքսանյանը:Խորհրդարանի ղեկավարը այսօր նույնպես պնդել է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ թեկնածու, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է, իսկ քաղաքականության մեջ մտել է միայն այն պատճառով, որ իր դեմ քրեական գործ կա: «Սամվել Կարապետյանը կարող էր ասել Ռուսաստանում, որ այն փոքրիկ խմբակը, որը ինչ-որ գործողության հետ կապված, ասեր՝ «մենք մեր ձևով կմիջամտենք», մ տառը կմնար Սամվել Կարապետյանից, կարող է դա էլ չմնար», - նշեց Ալեն Սիմոնյանը:Ո՞վ ջախջախիչ պարտություն կկրի ընտրություններումԽորհրդարանական ընտրություններից 4 ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած նախկին ուժերը պարտվելու են, այն էլ ջախջախիչ կերպով:«Թույլ տվեք վստահություն հայտնել, որ իմ նշած բոլոր ուժերը իրար հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ստանալու են ջախջախիչ փոքրամասնություն», - ասել է Փաշինյանը:Որտեղի՞ց իշխող ուժի ղեկավարին այս վստահությունը:Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հարցին կարճ է արձագանքել՝ «տիրապետում ենք իրավիճակին». «Իրենք էլ են վստահ, որ ջախջախիչ պարտություն են տանելու»:Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը մինչդեռ իշխանության այս պնդումները դասում է հերթական «անհիմն և անտրամաբանական» հայտարարությունների շարքին, պնդելով, որ նույն հաջողությամբ Փաշինյանը կարող է ասել, որ կարողանում է քայլել ջրի վրայով: «Մարդը, որ որոշում է կայացնում եկեղեցու հետ կապված, ամեն ինչի հետ կապված, կարծում է, որ ամեն ինչում էլ կարող է որոշում կայացնել, իր համար օրենք, Սահմանադրություն որևէ կապ չունեն: Ճտերն աշնանն են հաշվում, կհասնենք ընտրությանը օրը, կտեսնենք», - նշեց Մանուկյանը:Ընտրություններում ջախջախիչ պարտության մասին Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան 3 -րդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետականից խորհուրդ են տալիս վարչապետին մտածել, ոչ թե քաղաքական պարտությունների, այլ իր առաջնորդությամբ Հայաստանի կրած պարտության մասին. «Թող իր դարդերը լացի»:


Share this story

Read Original at azatutyun.am

Related Articles

Euronewsabout 1 hour ago
Pope Leo XIV: 'No change in Church doctrine on gays and trans people'

The Pontiff has dismissed any immediate prospect of change in the Vatican's stance on LGBT+ rights. It's one of many views he's discussed openly with Vaticanist Elise Ann Allen that are contained in a new book "Pope Leo XIV - The Biography."

Wiredabout 1 hour ago
What to Know About At-Home STI Tests: Pros, Cons, and Recommendations (2026)

It's easier than ever to test for sexually transmitted infections at home. We break down whether or not you should.

Engadgetabout 1 hour ago
2026 Olympics: How to watch the Winter Games Closing Ceremony today

The Closing Ceremony for the 2026 Winter Games is this Sunday. (Li Jing/Xinhua via Getty Images) The 2026 Winter Olympics come to an end this weekend. This year's Closing Ceremony theme is "Beauty in Action." The event will feature appearances from musician and DJ Gabry Ponte, actress Benedetta Porcaroli, and ballet dancer Roberto Bolle. Alfredo Accatino, the ceremony's artistic director, has promised the ceremony will "begin with lots of colors and end with a party." The ceremony will kick off today at 2:30PM ET on NBC and Peacock. An encore broadcast will air on NBC at 9PM Here's everything you need to know to watch the 2026 Milan Cortina Olympics Closing Ceremony. (And as we close out the Winter Games, here's a look at the final medal count, too.)  How to watch the Closing Ceremony at the 2026 Winter Olympics Date: Sunday, Feb. 22 Time: Airs live at 2:30PM ET; primetime re-air at 9PM ET Location: Verona Arena, Verona, Italy TV channel: NBC Streaming: Peacock, DirecTV, NBC.com and more Olympics Closing Ceremony start time The ceremony will kick off at 2:30 PM ET on Sunday afternoon. An encore broadcast will also air on NBC at 9PM ET/PT.  How to watch the Closing Ceremony live for free There are a couple of ways to watch the 2026 Milan Cortina Winter Olympics Closing Ceremony on Sunday, Feb. 22. You can tune in live Sunday afternoon on NBC or stream live on Peacock, or catch the encore broadcast on NBC, which is available with DirecTV, Hulu + Live TV, and more. More ways to watch the closing ceremony without cable You can watch the ceremony live or on demand on Peacock as well as on NBC.com, NBCOlympics.com and the NBC app. Who is performing at the Closing Ceremony? Italian musician and DJ Gabry Ponte is one of the headliners. Other confirmed performers include Italian actress Benedetta Porcaroli and Italian ballet dancer Roberto Bolle. Expect to see another parade of athletes, the fla

Politico Europeabout 1 hour ago
Kyiv condemns ‘blackmail’ by Hungary, Slovakia as energy standoff escalates

Budapest and Bratislava have seized on the closure of a key oil pipeline to threaten to cut off electricity supplies to Ukraine.

Wiredabout 1 hour ago
What Is Down Fill Power (2026): Fill Weight, Synthetics

Whether you’re looking for extra-warm jackets or bedding, you’ve probably seen this term. Let us, er, fill you in.

BBC Worldabout 1 hour ago
US ambassador's Israel comments condemned by Arab and Muslim nations

Mike Huckabee suggested Israel would be justified in taking much of the Middle East on Biblical grounds.