NewsWorld
PredictionsDigestsScorecardTimelinesArticles
NewsWorld
HomePredictionsDigestsScorecardTimelinesArticlesWorldTechnologyPoliticsBusiness
AI-powered predictive news aggregation© 2026 NewsWorld. All rights reserved.
Trending
AlsTrumpFebruaryMajorDane'sResearchElectionCandidateCampaignPartyStrikesNewsDigestSundayTimelineLaunchesPrivateGlobalCongressionalCrisisPoliticalEricBlueCredit
AlsTrumpFebruaryMajorDane'sResearchElectionCandidateCampaignPartyStrikesNewsDigestSundayTimelineLaunchesPrivateGlobalCongressionalCrisisPoliticalEricBlueCredit
All Articles
Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր . Ծառուկյան
aravot.am
Published 5 days ago

Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր . Ծառուկյան

aravot.am · Feb 17, 2026 · Collected from GDELT

Summary

Published: 20260217T091500Z

Full Article

Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ Դրանք կօգնեն վերակառուցել և հզորացնել Հայաստանի տնտեսական ներուժը, կմեծացնեն տնտեսական և հաղորդակցային կարողությունները, նոր թափ կհաղորդեն մեր տնտեսական զարգացմանը, էապես կմեծացնեն մեր երկրի տարածաշրջանային դերակատարումը և մեր տնտեսական ու ազգային անվտանգության աստիճանը։ Գագիկ Ծառուկյան «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը ներկայացնում է․ Մեգանախագծեր Հայաստանի համարԿարդացեք նաև Մեգանախանագծերը թույլ են տալիս ստեղծել նոր կարողություններ, բարձրացնել երկրի տնտեսական դինամիզմը, բեկում մտցնել երկրի տնտեսական կյանքում, ստեղծել նոր ավելացված արժեք՝ ապահովելով բարեկեցության նոր մակարդակ։ Խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են Հայաստանի համար ապահովել. Դիմացկունություն՝ նվազեցնելով մեր երկրի խոցելիությունը, Տնտեսական աճ՝ խոշորածավալ նախագծերի մուլտիպլիկատիվ ազդեցության տեսքով, Աշխարհաքաղաքական ճկունություն՝ ընդլայնելով արտաքին կապերը, Զարգացման համաչափություն՝ զարգացնելով կյանքը Երևանից դուրս, Միջազգային կերպարի փոփոխություն՝ Հայաստանը վերածելով որոշումներ կայացնող գործընկերոջ։ Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն Հիմնական նախագծեր. Նոր ատոմակայան՝ ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ, Պղնձի ձուլման և ծծմբաթթվի օգտահանման գործարաններ, մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացում, Գլոբալ տվյալների կենտրոններ, Ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոն, Արտադրական ենթակառուցվածքների արդիականացում (էլեկտրական բաշխիչ ցանցեր, ջրամատակարարում և ջրահեռացում, կապ)։ Տրանսպորտ և կապ Ռազմավարական նպատակը՝ Հայաստանը դարձնել Պարսից ծոց-Սև ծով ժամանակակից միջանցք. Հյուսիս-Հարավ մայրուղի (ավարտել), Նոր երկաթուղիներ. Իրան-Հայաստան (ինտեգրելով տարածաշրջանային այլ նախագծերի մեջ), Շիրակ-Վանաձոր-Իջևան, հին երթուղիների վերականգնում և վերակառուցում՝ Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան-սահման, Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց – նոր գազատարներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ, թունելներ և ճանապարհներ, տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն, Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում. օդանավակայանը դարձնել տարածաշրջանային հանգույց՝ Եվրոպայից Ասիա օդային փոխադրումների համար, Երևան – օդանավակայան – Զվարթնոցի տաճար – Վաղարշապատ նոր արագընթաց երկաթուղային գիծ։ Համաչափ զարգացում Թեթևացնել Երևանի գերբեռնվածությունը, զարգացնել մարզերը և բարելավել քաղաքային միջավայրի որակը. Պետական հաստատությունների տեղափոխում այլ քաղաքներ, Երևանի մետրոյի նոր գծեր, Երևանից դեպի Էջմիածին և օդանավակայան տանող արագընթաց երկաթուղի, Դիլիջանի զարգացում. կրթական, մշակութային, զբոսաշրջային և բնապահպանական լուծումներ, Ուրարտու-Էրեբունի նոր համալիրը Երևանում, Անիի պատմամշակութային կլաստեր ։ «Հատիս» նախագիծ «Հատիս» նախագիծն այս շարքում առանձնահատուկ տեղ ունի՝ համատեղելով քաղաքակրթական, հասարակական և տնտեսական նշանակությունները։ Այն ներառում է, մասնավորապես, Քրիստոսի արձանի կառուցումը, որը բերելու է այդ տարածշրջանում տնտեսական կյանքի կտրուկ աշխուժացմանը։ Նախագծի գաղափարաբանությունը հիմնված է «ճանաչում, վերածնունդ, հպարտություն» առանցքային ուղերձների վրա։ Նոր հուշարձանային համալիրի ստեղծմանը մասնակցությունը վերածվում է սոցիալական ստեղծագործականության և նախաձեռնողականության ձևի՝ ներգրավելով անհատների, համայնքների, կազմակերպությունների և բիզնեսի լայն շրջանակ։ Սա սոցիալական մոբիլիզացիայի ձև է, որը կառուցված է ոչ թե հակադրության, այլ՝ համատեղ ստեղծագործության վրա։ «Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց» նախագիծ՝ «զանգեզուրյան» այլևայլ տարբերակումների փոխարեն։ Հյուսիս–Հարավ առանցքը՝ որպես ռազմավարական ընտրություն։ Ծրագիր՝ կառուցված Հյուսիս–Հարավ միջանցքի զարգացման շուրջ, TRIPP նախաձեռնության ինտեգրում այս տրամաբանության մեջ։ Ենթակառուցվածքների համակցված զարգացումը. – ճանապարհներ ու երկաթուղիներ, – գազատարներ, – նավթատարներ, – էլեկտրահաղորդման գծեր, – թվային և հեռահաղորդակցական ենթակառուցվածքներ- ջրատարներ և այլն։ Էկոլոգիա և կյանքի բարձր որակ «Կանաչ Հայաստան – 2035» ծրագիր. վտանգավոր արդյունաբերությունների վերակառուցում, արտանետումների կրճատում, կլիմայական նախաձեռնություններ Երևանի համար, Սևանա լճի պաշտպանություն և վերականգնում, Ջրային համակարգերի արդիականացում, Երևանի և արվարձանների թափոնների վերամշակման համալիրի կառուցում։ Մեգանախագծերի արդյունավետ նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ պայմանները Պետական պարտքի արդյունավետ կառավարում. պետական պարտքը՝ որպես զարգացման գործիք, և ոչ՝ բեռ։ Իրական տնտեսական աճի տեմպը պետք է մշտապես ավելի բարձր լինի պարտքի աճի տեմպից։ Պետական-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ)։ Անհրաժեշտ է ժամանակակից ՊՄԳ մոդել, որը կգրավի մասնավոր, սփյուռքի և միջազգային կապիտալ։ Խոշոր արտաքին ներդրումների և ներքին ռեսուրսների ներգրավում։ Օրենքի գերակայություն և սեփականության իրավունքների պաշտպանություն. ներդրողները, լինեն հայ թե օտարերկրյա, գործում են միայն իրավական կանխատեսելիության պայմաններում։ Մրցակցային և բաց բիզնես միջավայր։ Մրցակցությունը նվազեցնում է նախագծերի ծախսերը և բարելավում ենթակառուցվածքների որակը։ Այն նաև ապահովում է ներդրումային ներուժի առավելագույն հավաքագրում։ Մասնագիտական անձնակազմ և բարձրորակ կառավարում. մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, սփյուռքի ներուժի օգտագործում, միջազգային մասնագետների ներգրավում և այլն: Մեգանախագծերը կարող են կառուցել դիմադրողականություն, ստեղծել նոր տնտեսական մասշտաբ, ամրապնդել երկրի դիրքերը և բացել ապագա զարգացման ուղիներ: Դրանք դառնում են նոր դիվանագիտության, ներդրումների և ազգային ինքնագնահատականի հիմք, որը կվերափոխի Հայաստանն առաջիկա տասնամյակների ընթացքում։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:


Share this story

Read Original at aravot.am

Related Articles

aravot.am5 days ago
Team Holding - ի պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում . տեղաբաշխողը ՝ Freedom Broker Armenia

Published: 20260217T174500Z

South China Morning Post6 minutes ago
How Trump’s Beijing bargaining could derail Taiwan’s multibillion-dollar defence budget

Taiwan’s parliament is set to prioritise review of a disputed NT$1.25 trillion (US$40 billion) special defence budget bill when its new session begins on Tuesday, as pressure mounts from Washington. But US President Donald Trump’s recent remarks about consulting Chinese President Xi Jinping on arms sales could complicate the debate, potentially giving Taipei’s opposition parties greater room to manoeuvre and reshape the final version of the bill, according to analysts. The renewed push follows...

Gizmodo6 minutes ago
Flock Cameras Have a People-Love-Smashing-Them Problem

People just aren't being very nice to these mass surveillance devices.

South China Morning Post6 minutes ago
Software connection: US firm opens doors for global adoption of China’s humanoid robots

US software company OpenMind, according to founder and CEO Jan Liphardt, caused a commotion last year at a park in San Francisco where the firm shot a promotional video. “A crowd of people came, children came running, cars stopped and the police came,” he said, because “there was a robot in the park”. In an interview, Liphardt told the South China Morning Post that such a scenario would have been treated differently on the other side of the world. “If a [Unitree] G1 walked across the street in...

France 2412 minutes ago
Cuban exiles in the US send aid to loved ones on the island

In the early morning, Florida resident Gisela Salgado headed to a local store with a bag stuffed with clothes, coffee and powdered milk to send to her brother in Cuba. She was not alone. Even though some shipping agents in the Sunshine State have restricted the mailing of packages to the nearby crisis-wracked, Communist-ruled island due to logistical problems caused by fuel shortages there, customers keep showing up.

France 2413 minutes ago
Iranian students protest at universities amid tensions with US

Iranian students chanted anti-government slogans and scuffled with counter-protesters on Saturday in the latest display of anger at the country's clerical leaders, who also face a US military build-up aimed at pressuring them into a nuclear deal. The gatherings at universities, which were reported by both local and diaspora media outlets, followed a mass protest movement that was met with a government crackdown last month that left thousands dead.